понедельник, 23 октября 2017 г.

Աշուն է, անձրև...

Եղանակն ամպամած է և խոնավ: Կյանքը լուռ է, տրամադրությունն այդքան էլ բարձր չէ, ինչքան լինում է միշտ: Անձրև է գալիս: Թեթև զեփյուռիկը մեզ ցուրտը զգացնել է տալիս: 

Ծառերը թեթևորեն թափահարում են իրենց տերևները, որոնք շուտով թափվելու են: Եղանակը սառն է և քնեցնող: Անձրևի կաթիլները արագորեն թափվում են և իրենց կամաց ձայնով ձեզ հետ զրուցում են: Այդպիսի եղանակը ինձ դուր է գալիս, այդպիսի լռությունը հանգստացնող է, բայց տխուր է աշունը, որովհետև լաց է լինում:

Комментариев нет:

Отправить комментарий