понедельник, 23 октября 2017 г.

Եթե ունենայի ժամանակի մեքենա...

Բոլորն էլ ունեն հարցեր, որոնց պատասխանը ոչ ոք չունի: Ես էլ ունեմ ինձ հետաքրքրող այդպիսի հարցեր: Օրինակ ինձ հետաքրքրում է, եղե՞լ են այն ժամանակ դինոզավրեր, երբ չեն եղել մարդիկ: Կամ դինոզավրերից էլ առաջ ինչպիսին է եղել բնությունը, կենդանի շունչ եղե՞լ է արդյոք: 

Այսինքն կգնայի չորս միլիարդ տարի առաջ  և կտեսնեի, թե ինչպիսին է եղել բնությունը, երբ չեն եղել մարդիկ և դինոզավրերը: Իսկ այդ հարցիս պատասխանը ստանալուց հետո կգնամ և կտեսնեմ, արդյո՞ք եղել են դինոզավրեր, թե՝ ոչ: Այդուհետև կգտնեմ մյուս հարցիս պատասխանը, կիմանամ, թե ինչպես է առաջացել մարդը: Ես իմ այս բոլոր հարցերի պատասխանները կստանամ, բայց մեկ հարց կա, որ առանց ժամանակի մեքենայի և կամ ժամանակի մեքենայով, կմնա անպատասխան: Տիեզերքն արդյո՞ք անծայրածիր է, և եթե այո, ապա ինչպե՞ս:

Комментариев нет:

Отправить комментарий