понедельник, 23 октября 2017 г.

Ճշմարտությունը և ես...

Հիմա այս աշխարհում ճշմարտախոսներ քիչ կան: Բոլորը, նույնիսկ երկիրը կառավարողները, պատգամավորները սուտ խոստումներ են տալիս երկրին, ինչ պետք է նրանցից սովորի նոր սերունդը: Պետք է սովորի ստել, և այդպես հարստանալ կամ դառնալ հաջողակ, կամ էլ լինել հարգված, իսկ եթե նրա սուտը բացահայտվի: 

Այդ հարգված մարդուն ոչ ոք չի հարգի, նա կդառնա հասարակությունից առհամարված: Ես իմ շրջապատում միայն մեկ հոգու եմ ճանաչում, որը չի ստի, եթե մի բան նրա հետ չի պատահել՝ չի ասի: Իմ շրջապատը մեծ է, և եթե այդ մեծ շրջապատում ես մեկ հոգի եմ գտնում ճշմարտախոս, երևի թե ամբողջ աշխարհի տաս տոկոսն էլ չեն կազմի այդպիսի մարդիկ: Ես էլ իմ կարծիքով ճշմարտախոս եմ, բայց երևի թե ստած էլ կլինեմ: Այսքանը կարող եմ ասել իմ մասին, քանի որ ես ինքս չեմ հիշում, ստել եմ թե ոչ:

Комментариев нет:

Отправить комментарий