понедельник, 23 октября 2017 г.

Բարության ուժը...

Հիմա մեր աշխարհում բարությունը երկրորդական է, և մարդիկ հաջուղությունների են հասնում խորամանկություններով և խարդախություններով: Դրանից բոլորն էլ սկսում են լինել այդպիսին, քանզի բոլորն էլ անում են այն, ինչ իրենց է ձեռք տալիս, իսկ եթե բարության մեջ նրանք օգուտ չունեն, ինչու բարություն անեն: 

Բայց իրականում այդպես չէ, բարությունը հարգանք և պատիվ է, բարությունն այն ուժն է, որը բարձրացնում է մարդուն ոչ թե ֆինանսական առումով, այլ արժեքներով: Հասարակության կողմից հարգված լինելու համար պետք է լինել բարի, քանի որ պատիվն ու հարգանքը ինքնին մեծ հաջողություն են, իսկ հարուստները՝ որոնք իրենց հարստությանը հասել են խարդախությունների շնորհիվ, նրաց ընկերները ընկերություն են անում նրանց հետ շահի համար: Այս պատճառով բարությունն է, որ մարդուն տալիս է լավ ընկերներ և հարգանք հասարակության կողմից:

Комментариев нет:

Отправить комментарий