понедельник, 23 октября 2017 г.

Անկեղծանամ ու ասեմ...

Մարդիկ բոլորն էլ ունեն իրենց ներսում մի բան, որը ոչ ոքի չեն անկեղծանում՝ գաղտնիքներ: Նրանք թաքցնում են դա, բայց դրանից իրենց ավելի լավ չեն զգում, պետք է անկեղծանալ: Նրանք անկեղծանալով, ընկերներին կամ բարեկամներին, իրենց ներսում զգում են թեթևություն և հանգստություն:


Մարդիկ պետք է անկեղծանալուց ճիշտը խոսեն, քանի որ ստելու դեպքում իրենց վատ կզգան և եթե լուրը դիմացինի մասին է, նրան վատություն կանեն: Բայց հիմա մարդիկ փոփոխական են և բոլորն էլ ժամանակի ընթացքում և՛ լավն են, և՛  վատը: Լավը սովորական դառնալով դադարում է լինել արժեքավոր։ Երբ ինչ-որ մեկը դադարում է արժևորել դիմացինին, սկսում է կարծել, որ հարաբերություններում դիմացինն է միայն պարտական և նույնիսկ Աստծուն պետք է շնորհակալ լինի այն բանի համար, որ իր նման ընկեր, կին, ամուսին   ունի։ Բայց վատ մարդ  չկա, կան մարդիկ, որոնք վատ են պահում իրենց, ստում են, կամ կարգապահություն չեն պահում: Պարզապես պետք է փոխվել, եթե թեկուզ չես կարող ուղղել հին սխալներդ, նոր ճիշտ արարքներ պետք է անել, որպեսզի հասարակության կողմից լինես սիրված և հարգված: Ես էլ ունեմ իմ մեջ այնպիսի բան, որը գաղտնի եմ պահում, բայ ոչ բոլորից, իմ մտերիմ ընկերները դրանց մասին տեղյակ են: Իսկ ինչ   վերաբերվում է բնավորությանը, ես որոշ չափով  աշխատասեր եմ, որոշ չափով ծույլ: Շատ հարցերում ծուլանում եմ, բայց շատ հարցերում էլ շատ լավ եմ աշխատում: Իմ բնավորությունը փոփոխական է, մեկ օր մի բան եմ ասում, հաջորդ օրն ուրիշ բան, մեկ օր մի բան եմ սիրում, հաջորդ օրը հնարավոր է դա «ատեմ»: Ես ուրախ եմ և չեմ սիրում տխրել, եթե թեկուզ պատահում է այնպիսի բան, որն ինձ վրա ազդում է, ես ինձ պահում եմ այնպես, կարծես ոչինչ չի եղել: Այսինքն շատ կենսուրախ եմ: Այս ամենի մասին ես ընկերներիս չեմ ասել, բայց նրանք հասկացած կլինեն: Ես այսպիսին եմ և ուրախ եմ, որ այսպիսին  եմ, չեմ դժգոհում իմ բնավորությունից:

Комментариев нет:

Отправить комментарий