четверг, 30 ноября 2017 г.

Հաջողությունը նմա՞ն է սանդուղքի․․․

Մարդկանցից ոմանց հաջողությունը ժպտում է հաճախ, ոմանց էլ՝  հազվադեպ: Հաջողությունը նման է սանդուղքի,որով  կարող ես բարձրանալ, կարող ես՝ ցած ընկնել կամ ուղղակի իջնել այնտեղից: Եթե դու քո անզգուշության կամ անհետևականության պատճառով ես հաջողությունից զրկվում, ուրեմն դու իջնում ես սանդուղքից, իսկ եթե քեզ ուղղակի չի ժպտում բախտը, նշանակում է,  որ դու ընկնում ես այնտեղից: Նույն ճանապարհով բարձրանալը դժվար է, բարձրանալուց քեզ քո բախտը չի օգնի, այդտեղքեզ պետք է քո սեփական աշխատանքը, խելամիտ արարքը: Ոչ միայն հաջողությունը, այլ նաև կյանքն է նման սանդուղքի  և կյանքում էլ շատ հաճախ են լինում այդ անհաջողությունները և հաջողությունները: 

Ճիշտ է, հաջողությունը նմա՛ն է սանդուղքի, բայց սանդուղքի ամրությունը մեծապես կախված է մարդու գիտակցությունից։

среда, 22 ноября 2017 г.

Երջանիկ լինե՞լ, թե՞ երջանկություն տալ…

Նա չէ երջանիկ, ով այդպիսին է թվում ինչ-որ մեկին, այլ նա, ով իրեն զգում է այդպիսին։
Պաբլիլիոս Սիրոս

Ամեն մարդ իր կյանքում ունենում երջանիկ պահեր, որը նա կիսում է իր ընտանիքի անդամների հետ կամ իր համար այլ հարազատ անձանց հետ:

воскресенье, 12 ноября 2017 г.

Ակնթարթ, որ երբեք չի մոռացվի…

Ամեն մարդ իր կյանքում և հիշողության մեջ ունենում է մի ակնթարթ, որը  նա երբեք չի մոռանա։ Այդ ակնթարթը իր համար յուրահատուկ է, այն տարբերվում է մյուսներից,  պահ է, որն անմոռանալի է,  նա մինչև իր մահը այդ ակնթարթը կպահի հիշողության մեջ։ 

четверг, 9 ноября 2017 г.

Երջանկությունն ամենուր է, որոնի՛ր․․․

Կյանքը մի անվերջություն է, որտեղ դրվագները զանազան են: Ամեն մի դրվագում կարելի է գտնել ինչ- որ հետաքրքիր բան, որը կգրավի քեզ: Պետք է ընդամենը լավ որոնել: Այդ հետաքրքրությունները կյանքի սահմանումներն են, որոնք նշանակություն և կարևորություն են տալիս դրան: Այդ դրվագները, այդ հիշողությունները քաղցրացնում են կյանքը, իսկ այդ քաղցրությունը բերում է երջանկություն: Այսինքն երջանկությունը պետք է որոնել արկածային և հիշվող դրվագների տեսքով: Եթե հետաքրքրեցնես քո կյանքի ամեն մի վայրկյանը և այն լցնես հիշվող դրվագներով, կյանքը ինքնին կհետաքրքրանա, դու էլ քեզ երջանիկ կզգաս:

понедельник, 6 ноября 2017 г.

Ապրի՛ր կյանքիդ ամեն ակնթարթը․․․

Ամեն մարդ իր կյանքը փորձում է անցկացնել այնպես,  ինչպես նա ցանկանում է․ լինել երջանիկ, ուրախ,  մի խոսքով լինել բավարարված իր կյանքից։ Մարդիկ չպետք է իրենց կյանքը անցկացնեն տանը նստած, կամ խաղալով, այլ պետք է ընտանիքի կամ ընկերների հետ վայելեն այն։ Պետք է ապրել կյանքի ամեն ակնթարթը և՛ վատ, և՛ լավ պահերին, հաղթահարել բոլոր դժվարությունները, որպեսզի կյանքը երջանիկ լինի։ Մարդիկ կան, ովքեր չեն ուզում իրենց ծանրաբեռնե,լ այդ պատճառով էլ չեն ցանկանում վայելեն կյանքը, բայց դա սխալ է, պետք է մտածե՛լ, փորձե՛լ և կատարե՛լ։