Ոչ մի մարդ կատարյալ չի այս աշխարհում։ Բոլոր մարդիկ էլ սխալներ են գործում։ Եթե մարդիկ սխալներ չգործեին, ապա նրանք չէին իմանա, թե որն է ճիշտը, որը՝ սխալ։ Սխալը հաճախ դրական հետևանք է ունենում։ Հաճախ մարդիկ գյուտեր են անում իրենց սխալների շնորհիվ։ Սխալները մարդկանց սովորեցնում են լինել կատարյալ։ Ընդհանրապես, կատարյալ լինելու համար պետք է ջանալ։ Ջանալ մաքրել հոգին ու մարմինը։ Բոլորս էլ մեղավորներ ենք, հեռու կատարելությունից, այդ պատճառով էլ, մենք պետք է ներենք բելերին՝ մեր ընկերոջը, հարազատին, բարեկամին, անգամ՝ թշնամուն, քանի որ մենք էլ կարող ենք հայտնվել իրենց կարգավիճակում։ Այնպես որ, մի հուսահատվեք, երբ դուք ինչ-որ բան սխալ եք անում, սխալի շնորհիվ դուք կսովորեք և այլևս այդպիսի սխալ չեք գործի։
среда, 25 апреля 2018 г.
Կորցրածի արժեքը գիտակցում ենք, երբ․․․
Մարդը, երբ ինչ-որ բան է կորցնում , տվյալ պահին չի գիտակցում, որ դա իրեն շատ պետք էր։ Նա դրա իրական արժեքը տվյալ պահին չի գնահատում։ Գնահատում է այն ժամանակ, երբ նա այդ իրի կարիքն է զգում; Ընդհանուր առմամբ, ինչ-որ բան կորցնեը ոչ ցանկալի երևույթ է։ անգամ մի փոքր իրը, որը երբևէ վչես օգտագործել, երբ կորցնում ես, մեծապես մտահոգվում ես։ Հետաքրքիրն այն է, որ մենք գիտակցում ենք այսքան բան, բայց էլի անուշադիր ենք, մեծապես խնայում ենք այն, ինչը մեզ այդ պահին է անհրաժեշտ։ Մարդկային տեսակ է, կարծում եմ անհնար է փոխվելը։Հաճախ մենք կորցնում ենք ոչ միայն նյութական արժեքներ, այլև՝ հոգևոր․ դրանք են՝ վստահությունը, հույսը, հավատը, սերը, հարգանքը, վստահությունը մեր և դիմացինի հանդեպ։Այնպես որ, ամեն բանի արժեքը գնահատեք ըստ իր օգտակարության։
Մենք միշտ փնտրում ենք, բայց ոչ միշտ՝ գտնում․․․
Մարդիկ հաճախ են ինչ-որ բան փնտրում, բայց ոչ միշտ` գտնում։ Ցավոք սրտի, գտնելը ավելի բարդ է, քան կորցնելը։Կարծում եմ, որ մարդիկ ինչ-որ բան են փնտրում, բայց չեն գտնում, նշանակում է, որ լավ չեն փնտրում։ Ավելի լավ է ամեն ինչ կյանքում այնպես դասավորել, որպեսզի փնտրելու կարիք չլինի։ Բոլոր մարդիկ կարող են գտնել և կորցնել, բայց ոչ բոլորը ունեն այդ հնարավորությունը՝ երկար ինչ-որ բան փնտրել։ Դրա համար էլ մենք միշտ ինչ-որ բան փնտրում ենք, բայց ոչ միշտ գտնում։
Փնտրելու ու գտնելու չափանիշները տարբեր են։ Երբեմն մարդիկ գտնում են մի բան, որը իրենց բացարձակ անհրաժեշտ չի, երբեմն էլ կորցնում, որը ճակատագրական է լինում։
Ուստի, անհրաշեշտ է, որ հարկ եղած դեպքում գտնենք, անհրաժեշտաբար՝ կորցնենք։
Չկա ավելի սարսափելի անապատ, քան կյանքն առանց․․․
Չկա ավելի սարսափելի անապատ, քան կյանքն առանց երաժշտության: Ես չեմ կարող պատկերացնել իմ կյանքն առանց երաժշտության: Չէ՞ որ երաժշտությունը միշտ իմ հոգու անբաժան մասնիկն է եղել: Իմ կողմից սիրված երգերըասես պատմում են իմ մասին: Երաժշտությունը սիրել եմ մանկուց և հատկապես սիրում եմ այն երգերը, որոնցում ես գտնում եմ ինձ, որոնք բխում են իմ սրտից և հոգուց: Ես երբեք երաժշտությունը միայնակ չեմ լսում, ինձ հետ այն լսում է ևս չորս հարկ: Ծնողներս երբեմն զգուշացնում են, որ ականջակալերը քիչ օգտագործեմ (քանզի ես դրանք առանց բացառության, ամեն օր օգտագործում եմ), կամ գոնե ձայնը ցածրացնեմ, որպեսզի չխլանամ: Բայց նրանք չեն կարող ինձ հասկանալ, հասկանալ այն, ինչ կատարվում է իմ հոգում: Երբ ես փողոցով, մի հիանալի արևոտ օր շրջում եմ, իմ մոտ ոչ մի էմոցիա չի առաջանում, բայց հերիք է լսեմ մի երգ, որպեսզի աշխարհը սկսի ոտքերիս տակ դղրդալ և ինձ համար ամեն ինչը կամ գունավորվի, կամ գույները կորցնի: Երաժշտությունը սարսափելի զենք է: Այն կարող է մեկ րոպեում մարդուն հասցնել երջանկության գագաթնակետին, բայց նաև կարող է ստիպի, որ լացենք: Հուսով եմ, դուք մտքերիս վերլուծության, գոնե մի կետում ձեզ եք ճանաչում և ինձ հասկանում եք:
Վայրէջքն անխուսափելի է, եթե․․․
Բոլոր մարդկանց կյանքում էլ միշտ լինում են լավ և վատ պահեր, որոնցից մարդը սովորաբար դասեր է քաղում: Եթե մարդը լավ արարք է կատարել, ապա նա ցանկանում է միշտ այդ կերպ վարվել, որ չսխալվի, իսկ եթե սխալվել է, փորձում է հաջորդ անգամ նույնը չկրկնել։ Սովորաբար ամեն արարք կատարելիս ես գիտակցում եմ, որ ոչինչ անվերջ չէ և այդ արարքիս հետևանքները մի օր ես քաղելու եմ և դարձնեմ հիշողություն:
Վայրէջքն անխուսափելի է և որպեսզի մարդը կարողանա հաղթահարել կյանքի բոլոր կարծրատիպերը, նա պետք է սկսի մտածել ապագայի մասին, չհուսահատվի, շարժվի առաջ՝ շարունակելով իր կյանքը:
Եթե յուրաքանչյուրս որևէ գործ սկսելուց առաջ նստենք ու մտածենք, որ վայրէջքն անխուսափելի է, ո՞ւր կհասնի մարդկությունը։ Քայլի՛ր առաջ, փորձի՛ր կրկին, մի՛ հուսահատվիր։
Փորձի՛ր, հնարավոր է հաջողես
Ամեն մարդ իր կյանքում փորձում է հասնել հաջողության և անթաքցնելի է, որ միշտ էլ հաջողության հասնում են դժվար և քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Հաջողություն ասելով ես հասկանում եմ կոնկրետ ոլորտում ձեռքբերումների խտացում: Կյանքում քչերն են, որ կարող են մի քանի ոլորտում հաջողության հասնել, քանզի դա բավականին բարդ բան է։ Մարդուն կյանքում անհրաժեշտ է գտնել մի բան, որը նրան կդրդի առաջ գնալ, և եթե մարդը մի բանում հաջողության հասնի, ապա դա իր համար կդառնա կյանքի սկզբունք:Հաջողության կարելի է հասնել միայն այն ժամանակ, երբ մի քանի դրվագներ իրար հաջորդում եմ։ Իմ կարծիքով դրանցից ամենակարևորը ցանկությունն է և կողքինների օգնությունը: Հաջողության հասնելու համար պետք է պլանավորել, մտածել և կատարել:
Подписаться на:
Сообщения (Atom)