Ջրի բերածը, ջուրն էլ կտանի...
Կյանքը տիեզերքի պես անսահմանափակ է, և ունի շատ գաղտնիքներ ու թաքստոցներ, որտեղ մարդու ամեն մի միտքը մի անսահմանություն է: Կյանքն ունի իր օրենքները և պետք է հաջողության հասնելու համար աշխատել, քանի որ այն անսահման մտքերից մեկն այն է, որ «Ով աշխատի, նա կուտի»:
Եթե ձեզ ժամանակ առ ժամանակ այս միտքը հիշեցնում են, դուք այն մի հասկացեք որպես հանդիմանություն, դա ասում են ձեզ և ձեր հաջողության համար: Եթե դու ինչ- որ բան աշխատում ես ուրիշի տանջանքի շնորհիվ, կամ ուղղակի գտնում ես, դա հաստատ կկորցնես, այսինքն՝ «ջրի բերածը, ջուրն էլ կտանի»: Դրա համար սեփական հաջողության մեջ պետք է լինի սեփական չարչարանքն ու սեփական տանջանքը, հակառակ դեպքում այդ հաջուղությունը կլինի ոչ հարատև:
Комментариев нет:
Отправить комментарий