понедельник, 23 октября 2017 г.

Ընկերությունն իմ պատկերացմամբ...

Մարդկանց կյանքում կան այնպիսի բաներ, առանց որոնց չի կարող կյանք լինել: Այդիպսի բաներ են՝ հացը, ջուրը, օդը, արևը: Բոլորը սրանք են նշում այս հարցին պատասխանելիս, իսկ ես նաև նշում եմ ընկորությունը: Ընկերունթյունը, քանզի առանց դրա կյանքը կկորցնի իր իմաստը: 

Եթե չլինի ընկերությունը, անհետաքրքիր կլինի ապրել, քաի որ ամեն մարդու հարկավոր է օգնություն և աջակցություն, մարդ՝ որի հետ հնարավոր լինի կիսվել սեփական խնդիրներով: Այս ամենը հնարավոր կլինի իրականացնել միայն լավ ընկերոջ հետ: Կան ընկերներ, որոնք լավ ընկեր են ձևանում, նրանք ասում են ընկերոջ համար պատրաստ եմ այս անեմ, այն անեմ, բայց երբ գալիս է գործով ապացուցելու ժամանակը, նրանք այդպիսի բան չեն ասել: Դրա համար պետք է կարողանալ ճանաչել մարդկանց և ընկերություն չանել այդպիսինների հետ:

Комментариев нет:

Отправить комментарий