понедельник, 23 октября 2017 г.

Շատ լսիր, քիչ խոսիր...

Մարդիկ շատ մտքեր ունեն, որոնք քաղում են կյանքի դասերից: Այդ մտքերը անսահման են, բայց դրանք առանձնացնել հնարավոր է: Շատ լսիր, քիչ խոսիր: Այս միտքը շատ իմաստալից և ոգեշնչող է: Մարդ ինչքեն շատ լսի, այնքան շատ կսովորի: 

Բայց պետք է լսածից ընկալել այն, ինչ հարկավոր է և կյանքում օգտակար: Այդ մտքերն ընկալելով, հետո դու կարող ես հեշտացնել և բարդացնել կյանքը: Եթե որևէ միտք  կբարդացնի կյանքդ, այդ միտքը մի ընկալիր և մոռացիր: Իսկ եթե շատ խոսես, դու այդ մտքերը չես ստանա և քո կյանքում չի լինի փոփոխություն: Բայց կյանքը պետք է լինի փոփոխական, քանի որ  ապրել այնպես, ինչպես միշտ ես ապրում, կյանքը լինում է անհետաքրքիր և ձանձրալի: Փորձիր շատ լսել, և մի խանգարիր զրուցակցիդ՝ փոխելու քո կյանքը:

Комментариев нет:

Отправить комментарий