среда, 25 апреля 2018 г.

Վայրէջքն անխուսափելի է, եթե․․․

Բոլոր մարդկանց կյանքում էլ միշտ լինում են լավ և վատ պահեր, որոնցից մարդը սովորաբար դասեր է քաղում: Եթե մարդը լավ արարք է կատարել, ապա նա ցանկանում է միշտ այդ կերպ վարվել, որ չսխալվի, իսկ եթե սխալվել է, փորձում է հաջորդ անգամ նույնը չկրկնել։  Սովորաբար ամեն արարք կատարելիս ես գիտակցում եմ,  որ ոչինչ անվերջ չէ և այդ արարքիս  հետևանքները մի օր ես քաղելու եմ   և դարձնեմ հիշողություն: 
Վայրէջքն անխուսափելի է և որպեսզի մարդը կարողանա  հաղթահարել կյանքի բոլոր կարծրատիպերը,  նա պետք է սկսի մտածել ապագայի մասին,  չհուսահատվի, շարժվի առաջ՝  շարունակելով իր կյանքը:
Եթե յուրաքանչյուրս որևէ գործ սկսելուց առաջ նստենք ու մտածենք, որ վայրէջքն անխուսափելի է, ո՞ւր կհասնի մարդկությունը։ Քայլի՛ր առաջ, փորձի՛ր կրկին, մի՛ հուսահատվիր։

Փորձի՛ր, հնարավոր է հաջողես

Ամեն մարդ իր կյանքում փորձում է հասնել հաջողության և անթաքցնելի է, որ միշտ էլ  հաջողության հասնում են դժվար և քրտնաջան աշխատանքի շնորհիվՀաջողություն ասելով ես հասկանում եմ կոնկրետ  ոլորտում ձեռքբերումների խտացումԿյանքում քչերն ենոր կարող են մի քանի ոլորտում հաջողության հասնել, քանզի դա բավականին բարդ բան է։ Մարդուն կյանքում անհրաժեշտ է գտնել մի բանորը նրան կդրդի առաջ գնալև եթե մարդը մի բանում հաջողության հասնիապա դա իր համար կդառնա կյանքի սկզբունք:Հաջողության կարելի է հասնել միայն այն ժամանակերբ մի քանի դրվագներ իրար հաջորդում եմ։ Իմ կարծիքով դրանցից ամենակարևորը ցանկությունն է և  կողքինների օգնությունըՀաջողության հասնելու համար պետք է պլանավորելմտածել և կատարել:

четверг, 30 ноября 2017 г.

Հաջողությունը նմա՞ն է սանդուղքի․․․

Մարդկանցից ոմանց հաջողությունը ժպտում է հաճախոմանց էլ՝  հազվադեպՀաջողությունը նման է սանդուղքի,որով  կարող ես բարձրանալկարող ես՝ ցած ընկնել կամ ուղղակի իջնել այնտեղիցԵթե դու քո անզգուշության կամ անհետևականության պատճառով ես հաջողությունից զրկվումուրեմն դու իջնում ես սանդուղքիցիսկ եթե քեզ ուղղակի չի ժպտում բախտընշանակում է,  որ դու ընկնում ես այնտեղից: Նույն ճանապարհով բարձրանալը դժվար էբարձրանալուց քեզ քո բախտը չի օգնիայդտեղքեզ պետք է քո սեփական աշխատանքը, խելամիտ արարքըՈչ միայն հաջողությունը, այլ նաև կյանքն է նման սանդուղքի  և կյանքում էլ շատ հաճախ են լինում այդ անհաջողությունները և հաջողությունները

Ճիշտ է, հաջողությունը նմա՛ն է սանդուղքի, բայց սանդուղքի ամրությունը մեծապես կախված է մարդու գիտակցությունից։

среда, 22 ноября 2017 г.

Երջանիկ լինե՞լ, թե՞ երջանկություն տալ…

Նա չէ երջանիկ, ով այդպիսին է թվում ինչ-որ մեկին, այլ նա, ով իրեն զգում է այդպիսին։
Պաբլիլիոս Սիրոս

Ամեն մարդ իր կյանքում ունենում երջանիկ պահեր, որը նա կիսում է իր ընտանիքի անդամների հետ կամ իր համար այլ հարազատ անձանց հետ:

воскресенье, 12 ноября 2017 г.

Ակնթարթ, որ երբեք չի մոռացվի…

Ամեն մարդ իր կյանքում և հիշողության մեջ ունենում է մի ակնթարթ, որը  նա երբեք չի մոռանա։ Այդ ակնթարթը իր համար յուրահատուկ է, այն տարբերվում է մյուսներից,  պահ է, որն անմոռանալի է,  նա մինչև իր մահը այդ ակնթարթը կպահի հիշողության մեջ։ 

четверг, 9 ноября 2017 г.

Երջանկությունն ամենուր է, որոնի՛ր․․․

Կյանքը մի անվերջություն է, որտեղ դրվագները զանազան են: Ամեն մի դրվագում կարելի է գտնել ինչ- որ հետաքրքիր բան, որը կգրավի քեզ: Պետք է ընդամենը լավ որոնել: Այդ հետաքրքրությունները կյանքի սահմանումներն են, որոնք նշանակություն և կարևորություն են տալիս դրան: Այդ դրվագները, այդ հիշողությունները քաղցրացնում են կյանքը, իսկ այդ քաղցրությունը բերում է երջանկություն: Այսինքն երջանկությունը պետք է որոնել արկածային և հիշվող դրվագների տեսքով: Եթե հետաքրքրեցնես քո կյանքի ամեն մի վայրկյանը և այն լցնես հիշվող դրվագներով, կյանքը ինքնին կհետաքրքրանա, դու էլ քեզ երջանիկ կզգաս:

понедельник, 6 ноября 2017 г.

Ապրի՛ր կյանքիդ ամեն ակնթարթը․․․

Ամեն մարդ իր կյանքը փորձում է անցկացնել այնպես,  ինչպես նա ցանկանում է․ լինել երջանիկ, ուրախ,  մի խոսքով լինել բավարարված իր կյանքից։ Մարդիկ չպետք է իրենց կյանքը անցկացնեն տանը նստած, կամ խաղալով, այլ պետք է ընտանիքի կամ ընկերների հետ վայելեն այն։ Պետք է ապրել կյանքի ամեն ակնթարթը և՛ վատ, և՛ լավ պահերին, հաղթահարել բոլոր դժվարությունները, որպեսզի կյանքը երջանիկ լինի։ Մարդիկ կան, ովքեր չեն ուզում իրենց ծանրաբեռնե,լ այդ պատճառով էլ չեն ցանկանում վայելեն կյանքը, բայց դա սխալ է, պետք է մտածե՛լ, փորձե՛լ և կատարե՛լ։