воскресенье, 12 ноября 2017 г.

Ակնթարթ, որ երբեք չի մոռացվի…

Ամեն մարդ իր կյանքում և հիշողության մեջ ունենում է մի ակնթարթ, որը  նա երբեք չի մոռանա։ Այդ ակնթարթը իր համար յուրահատուկ է, այն տարբերվում է մյուսներից,  պահ է, որն անմոռանալի է,  նա մինչև իր մահը այդ ակնթարթը կպահի հիշողության մեջ։ 

Ամեն մարդու համար այդ ակնթարթը տարբեր է, մեկի համար դա առաջին ընկերոջը հանդիպելն  է, մյուսի  համար ուսուցիչը , ով  փոխել է իր կյանքը և այլն։ Ինձ  համար այդ ակնթարթը այն օրն էր, երբ ես առաջին անգամ հաճախեցի դպրոց։ Այդ օրը ես ծանոթացա իմ առաջին ընկերներին՝ Էդուարդին և Տիգրանին, որոնց հետ մինչև այսօր ընկերություն եմ անում։ Այդ օրը մենք ծանոթացանք դպրոցին և մեր դասխեկին։
Հաճելի է կյանքի հետաքրքիր պահերը հիշելը, հուսամ, այդպիսի պահեր իմ կյանքում դեռ շատ են լինելու։

Комментариев нет:

Отправить комментарий