среда, 25 апреля 2018 г.

Վայրէջքն անխուսափելի է, եթե․․․

Բոլոր մարդկանց կյանքում էլ միշտ լինում են լավ և վատ պահեր, որոնցից մարդը սովորաբար դասեր է քաղում: Եթե մարդը լավ արարք է կատարել, ապա նա ցանկանում է միշտ այդ կերպ վարվել, որ չսխալվի, իսկ եթե սխալվել է, փորձում է հաջորդ անգամ նույնը չկրկնել։  Սովորաբար ամեն արարք կատարելիս ես գիտակցում եմ,  որ ոչինչ անվերջ չէ և այդ արարքիս  հետևանքները մի օր ես քաղելու եմ   և դարձնեմ հիշողություն: 
Վայրէջքն անխուսափելի է և որպեսզի մարդը կարողանա  հաղթահարել կյանքի բոլոր կարծրատիպերը,  նա պետք է սկսի մտածել ապագայի մասին,  չհուսահատվի, շարժվի առաջ՝  շարունակելով իր կյանքը:
Եթե յուրաքանչյուրս որևէ գործ սկսելուց առաջ նստենք ու մտածենք, որ վայրէջքն անխուսափելի է, ո՞ւր կհասնի մարդկությունը։ Քայլի՛ր առաջ, փորձի՛ր կրկին, մի՛ հուսահատվիր։

Комментариев нет:

Отправить комментарий