среда, 25 апреля 2018 г.

Փորձի՛ր, հնարավոր է հաջողես

Ամեն մարդ իր կյանքում փորձում է հասնել հաջողության և անթաքցնելի է, որ միշտ էլ  հաջողության հասնում են դժվար և քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Հաջողություն ասելով ես հասկանում եմ կոնկրետ  ոլորտում ձեռքբերումների խտացում: Կյանքում քչերն են, որ կարող են մի քանի ոլորտում հաջողության հասնել, քանզի դա բավականին բարդ բան է։ Մարդուն կյանքում անհրաժեշտ է գտնել մի բան, որը նրան կդրդի առաջ գնալ, և եթե մարդը մի բանում հաջողության հասնի, ապա դա իր համար կդառնա կյանքի սկզբունք:Հաջողության կարելի է հասնել միայն այն ժամանակ, երբ մի քանի դրվագներ իրար հաջորդում եմ։ Իմ կարծիքով դրանցից ամենակարևորը ցանկությունն է և  կողքինների օգնությունը: Հաջողության հասնելու համար պետք է պլանավորել, մտածել և կատարել:

Комментариев нет:

Отправить комментарий