Չկա ավելի սարսափելի անապատ, քան կյանքն առանց երաժշտության: Ես չեմ կարող պատկերացնել իմ կյանքն առանց երաժշտության: Չէ՞ որ երաժշտությունը միշտ իմ հոգու անբաժան մասնիկն է եղել: Իմ կողմից սիրված երգերըասես պատմում են իմ մասին: Երաժշտությունը սիրել եմ մանկուց և հատկապես սիրում եմ այն երգերը, որոնցում ես գտնում եմ ինձ, որոնք բխում են իմ սրտից և հոգուց: Ես երբեք երաժշտությունը միայնակ չեմ լսում, ինձ հետ այն լսում է ևս չորս հարկ: Ծնողներս երբեմն զգուշացնում են, որ ականջակալերը քիչ օգտագործեմ (քանզի ես դրանք առանց բացառության, ամեն օր օգտագործում եմ), կամ գոնե ձայնը ցածրացնեմ, որպեսզի չխլանամ: Բայց նրանք չեն կարող ինձ հասկանալ, հասկանալ այն, ինչ կատարվում է իմ հոգում: Երբ ես փողոցով, մի հիանալի արևոտ օր շրջում եմ, իմ մոտ ոչ մի էմոցիա չի առաջանում, բայց հերիք է լսեմ մի երգ, որպեսզի աշխարհը սկսի ոտքերիս տակ դղրդալ և ինձ համար ամեն ինչը կամ գունավորվի, կամ գույները կորցնի: Երաժշտությունը սարսափելի զենք է: Այն կարող է մեկ րոպեում մարդուն հասցնել երջանկության գագաթնակետին, բայց նաև կարող է ստիպի, որ լացենք: Հուսով եմ, դուք մտքերիս վերլուծության, գոնե մի կետում ձեզ եք ճանաչում և ինձ հասկանում եք:
Комментариев нет:
Отправить комментарий