среда, 25 апреля 2018 г.

Չկա ավելի սարսափելի անապատ, քան կյանքն առանց․․․

Չկա ավելի սարսափելի անապատքան կյանքն առանց երաժշտությանԵս չեմ կարող պատկերացնել իմ կյանքն առանց երաժշտությանՉէ՞ որ երաժշտությունը միշտ իմ հոգու անբաժան մասնիկն է եղելԻմ կողմից սիրված երգերըասես  պատմում են իմ մասինԵրաժշտությունը սիրել եմ մանկուց և հատկապես սիրում եմ այն երգերըորոնցում ես գտնում եմ ինձորոնք բխում են իմ սրտից և հոգուցԵս երբեք երաժշտությունը միայնակ չեմ լսումինձ հետ այն լսում է ևս չորս հարկ: Ծնողներս երբեմն զգուշացնում են, որ ականջակալերը քիչ օգտագործեմ (քանզի ես դրանք առանց բացառությանամեն օր օգտագործում եմ), կամ գոնե ձայնը ցածրացնեմ, որպեսզի չխլանամ: Բայց նրանք չեն կարող ինձ հասկանալ, հասկանալ այն, ինչ կատարվում է իմ հոգում: Երբ ես փողոցով, մի հիանալի արևոտ օր շրջում եմ, իմ մոտ ոչ մի էմոցիա չի առաջանում, բայց հերիք է լսեմ մի երգ, որպեսզի աշխարհը սկսի ոտքերիս տակ դղրդալ և ինձ համար ամեն ինչը կամ գունավորվի, կամ գույները կորցնի: Երաժշտությունը սարսափելի զենք է: Այն կարող է մեկ րոպեում մարդուն հասցնել երջանկության գագաթնակետին, բայց նաև կարող է ստիպի, որ լացենք: Հուսով եմ, դուք մտքերիս վերլուծության, գոնե մի կետում ձեզ եք ճանաչում և ինձ հասկանում եք:

Комментариев нет:

Отправить комментарий