среда, 25 апреля 2018 г.

Ների՛ր, դու էլ կատարյալ չես․․․

Ոչ մի մարդ կատարյալ չի այս աշխարհում։ Բոլոր մարդիկ էլ սխալներ են գործում։ Եթե մարդիկ սխալներ չգործեին, ապա նրանք չէին իմանա, թե որն է ճիշտը,   որը՝ սխալ։ Սխալը հաճախ դրական հետևանք է ունենում։ Հաճախ մարդիկ գյուտեր են անում իրենց սխալների շնորհիվ։ Սխալները մարդկանց սովորեցնում են լինել կատարյալ։ Ընդհանրապես, կատարյալ լինելու համար պետք է ջանալ։ Ջանալ մաքրել հոգին ու մարմինը։ Բոլորս էլ մեղավորներ ենք, հեռու կատարելությունից, այդ պատճառով էլ, մենք պետք է ներենք բելերին՝ մեր ընկերոջը, հարազատին, բարեկամին, անգամ՝ թշնամուն, քանի որ մենք էլ կարող ենք հայտնվել իրենց կարգավիճակում։ Այնպես որ,  մի հուսահատվեք, երբ դուք ինչ-որ բան սխալ եք անում, սխալի շնորհիվ դուք կսովորեք և այլևս այդպիսի սխալ չեք գործի։

Комментариев нет:

Отправить комментарий