четверг, 17 мая 2018 г.

Երբեք մի դադարիր ժպտալ․․․

Երբեք մի դադարիր ժպտալ։ Ժպիտը մարդուն երջանկացնում է։ Ճիշտ է, ժպտալը հաճախ դժվար է, բայց պետք չի դադարել ժպտալ։ Անընդհատ ժպտալն էլ միշտ չէ, որ ճիշտ է։ Օրինակ, երբ տխուր իրադարձություն է տեղի ունենում, կամ ինչ-որ մեկը մահանում է, այդ ժամանակ պետք չի ժպտալ։ Նաև պետք չի անընդհատ տխրել։ Ժպիտը օգնում է տխուր իրադարձությունները վերածել ուրախ իրադարձութունների։ Երբ մարդ սկսում է ծիծաղել, նա սկսում է աշխարհին նայել ավելի լավ կողմից։ Ժպիտը կարող է ամեն ինչ փոխել, բայց պետք չի այն չարաշահել։ Մարդը, երբ սկսում է ժպտալ, նա ամեն ինչ մոռանում է և սկսում է միայն ուրախանալ։ Նաև երջանկության շնորհիվ մարդու օրգանիզմում արտադրվում է այնպիսի մի նյութ, որը բոլոր վերքերը շատ արագ բուժում է։

Տխրության պահերին

Ամեն մարդ իր կյանքում ունենում է այնպիսի պահեր, որոնց ժամանակ նա սկսում է կարծել, որ ինքը միայնակ է, որ կյանքը անիմաստ է, որ կյանքը մի անիմաստ պայքար է, որում նա պետք է գոյատևի, այդպիսի պահերն էլ հենց   տխուր պահերն են: Տխրությունը ունի իրեն հատուկ հատկություն, այն տարիների ընթացքում վերածվում է մտահոգության, ապա՝  վախի: Տխրությունը և վախը ժամանակի ընթացքում վերածվում են  դաժանագին պայքարի, որի ընթացքում  մարդը   պետք է հաղթի: Տխրության պահին մարդը պետք է հիշի, որ նա ունի մտերիմ բարեկամներ, որոնց համար նա պետք է հաղթի այդ պայքարում, իսկ եթե մարդը մտերիմներ չունի,  ապա նա պետք է գիտակցի, որ կյանքը իրեն տվել է Աստված  և միայն նա իրավունք ունի խլել այն: